Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 27-ին՝ Եղիշե Չարենցի մահվան օրը, չարենցասերները բանաստեղծի հուշարձանի մոտ ծաղկեպսակներ են դնում, հիշում նրա ստեղծագործությունները: «Դարի մեծ բանաստեղծ լինելն իր ճակատագիրն էր»,- այսպես է բնորոշել Չարենցին գրողների միության նախագահը: