Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ղրղզստան՝ մասնակցելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այսօր նախատեսված են կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեների նիստերը:
Նախատեսվում է ընդունել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ հայտարարություն: Ելույթով հանդես կգա ՀԱՊԿ գլխավոր քարուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Սպասվում է, որ ստորագրվելու է ՀԱՊԿ անդամ երկրների Հավաքական գործողությունների ծրագիրը, որը ենթադրում է ահաբեկչական սպառնալիքներին համատեղ հակազդելու գործողությունների կատարելագործում:
ՀԱՊԿ խորհուրդը քննարկելու է նաև կազմակերպության 2020 թ. բյուջեն: ՀԱՊԿ խորհրդի նիստում ընդհանուր առմամբ քննարկվելու է 17 հարց: