ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տիգրան Եսայանը և Արթուր Մարտիրոսյանը նշանակվել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, Տիգրան Եսայանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նախագահի մյուս հրամանագրով՝ Արթուր Մարտիրոսյանն է նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: