Գերմանիայի բնակիչները ցանկանում են հարաբերությունները զարգացնել Ռուսաստանի և Չինաստանի հետ, այլ ոչ թե Բրիտանիայի և Միացյալ Նահանգների, հայտնում է Times-ը ՝ վկայակոչելով Քյորբեր հիմնադրամի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Հերթֆորդշիրում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ:
Ըստ հետազոտության, գերմանացիների միայն 22%-ն է համաձայն ամերիկյան բալիստիկ հրթիռներով պաշտպանությանը, 40%-ը գերադասում է, որ պաշտպանությունն ապահովեն Ֆրանսիան կամ Բրիտանիան: Գերմանացիների 66%-ը կողմ է Գերմանիայի և Ռուսաստանի, 50%-ն էլ՝ ԱՄՆ-ի հետ մերձեցմանը:
Մինչդեռ ՆԱՏՕ-ի ներսում հակասությունը հասունացել է: Վերջերս Թուրքիան հայտարարեց, որ կանխելու է պաշտպանության ուժեղացումը Լեհաստանում և մերձբալթյան երկրներում, քանի դեռ դաշինքի մյուս անդամները քրդական ինքնապաշտպանության ուժերը չեն ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ վերջերս հայտարարեց, որ դաշինքը «կոմայի մեջ է» և չի կարող համակարգել գործողությունները ռազմավարական մակարդակում: