Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրել է նոր սերնդի ազդանշանային սյուներ։
Ազդանշանային սյուներն անդրադարձնում են լույսը, որով վարորդին օգնում են կողմնորոշվելու երթևեկության ժամանակ և անվտանգ են դարձնում այն։ Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը՝ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին չվնասել և չգողանալ սյուները, այլապես կենթարկվեն պատասխանատվության: