ԱՄՆ իշխանությունը մտադիր է «մոտ ապագայում» մեքսիկական նարկոկարտելները հավասարեցնել ահաբեկչական խմբավորումներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես չեմ ասի, որ ծրագրում եմ անել դա, բայց նրանց այդ կարգավիճակը կտրվի»,- Սպիտակ տան ղեկավարի խոսքը մեջբերել է Bloomberg-ը: Թրամփը մանրամասնել է, որ այս հարցի շուրջ ինքը աշխատել է վերջին 90 օրը: