Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանում տղամարդը գնել է 1 մեկսենյականոց բնակարան, որտեղ ապօրինի հաշվառված էին մոտ 600 մարդ` ռուսներ և օտարերկրացիներ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Այն փաստը, որ բնակարանում գրանցված են հարյուրավոր մարդիկ, գնորդը պարզել է տան նախկին սեփականատիրոջ` քաղաքացի Ասատուրյանի հետ գործարք կնքելուց հետո: Պարզվել է, որ 2018-ին ապօրինի գրանցումների համար Ասատուրյանին տուգանել էին 120 հազար ռուբլով:
Բնակարանի նոր սեփականատերը դիմել է դատարան: Զելենոգրադի շրջանային դատարանը բավարարել է հայցվորի դիմումը և գրանցված 579 անձանց վտարել բնակարանից:
Հոկտեմբերին քննարկվում էր Ռուսաստանում գրանցումը պարզեցնելու հարցը: Մասնավորապես, թույլ տալ օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք երկրի տարածքում բնակարան են գնել, հարազատներին կամ ուղղակի հայրենակիցներին գրանցել իրենց բնակտարածքում: Համապատասխան օրինագիծը ներկայացվել է Պետդումա: