Օգտվելով պետության ղեկավարի իրավունքից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա նախօրեին ներում է շնորհել երկու հնդկահավի՝ Հացին և Կարագին: Ավանդական այս արարողությունը տեղի է ունենում ամեն տարի նոյեմբերի չորրորդ հինգշաբթի՝ Սպիտակ տան Վարդագույն այգում:
Երկու հնդկահավին խոհարարի դանակից փրկելով՝ Թրամփը առիթը բաց չի թողել ծաղրելու իր հակառակորդներին. «Բարեբախտաբար, Ջեքսոնները, խնամելով Հացին և Կարագին, թռչուններին դաստիարակել են պահպանել հանգստությունը ցանկացած պայմաններում, և դա նրանց շատ կօգնի, քանի որ Ադամ Շիֆի հանձնաժողովը հինգշաբթի հնդկահավերին ծանուցագիր է ուղարկել»,- ասել է Դոնալդը Թրամփը: