«Խաղաղության ակունք» ռազմական արշավը Սիրիայում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել առաջադրված նպատակին, ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը երեքշաբթի կայացել է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ: Անվտանգության խորհուրդը նաև հույս է հայտնել, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն կկատարեն Թուրքիային տված խոստումները՝ կապված թուրք-սիրիական սահմանից «Ազգային ինքնապաշտպանության ուժեր» քրդական զորամիավորման նահանջի հետ: Անկարան զորամիավորումն ահաբեկչական խմբավորում է համարում և պահանջում է դուրս բերել նրանց Թել-Ռիֆաաթ և Մանբիջ քաղաքների տարածքից: