Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ: Չորս ժամ տևած նիստի ավարտին արդյունքներն ամփոփող հայտարարություն է արվել, որից պարզ է դարձել, որ նիստում քննարկվել է նաև տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման:
Հայտարարության՝ Ցեղասպանության թեմայի վերաբերյալ հատվածում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտելի է 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ընդունված այն որոշումները, որոնց համար հիմք են հանդիսացել պատմական ու իրավական հիմքից զուրկ, անհիմն պնդումները: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվել է այն բանի վրա, որ իրականությունը բացահայտելու ժամանակն է»:
Նիստում քննարկվել են նաև Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության, անվտանգության գոտու հիմնման հետ կապված հարցեր: