Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի պատասխանատուների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ։
Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիսային երեք մարզում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում, ընդհանուր և համաչափ ներառական աճի իրականացմանը նպաստելը՝ խթանելով կանաչ գյուղատնտեսության սկզբունքները և ավելացնելով տեղական արտադրանքի հավելյալ արժեքը։ Ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը ներկայացրել է Տավուշի մարզում ծրագրի մեկնարկը. մարզային գրասենյակը Վանաձորում է։
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հիմնական ուղղություններն են՝ դաշտավարությունը, պտղաբուծությունը, բուսաբուծությունը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, համաֆինանսավորվում ու իրականացվում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից։