Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը:
Ինեսա Պետրոսյանը հայտարարել էր, որ «Ազգային անվտանգության մասին» օրենքի 4.2-րդ հոդվածը, ինչպես նաև ԱԱԾ-ի կառուցվածքը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշումը հակասում են Սահմանադրությանը:
Դատավոր Դավիթ Բալայանը հայտնեց, որ դատարանը չի կարծում, որ հակասություն կա նրա ներկայացրած փաստարկների և Սահմանադրության միջև, և մերժեց միջնորդությունը: