«Միասնական Վրաստան-Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն զգուշացրել է «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին, որ Վրաստանին սպառնում է «վարդերի հեղափոխությունը»:
Բուրջանաձեն հիշեցրել է Իվանիշվիլիին, որ «եթե այն ժամանակ Շևարդնաձեն զիջեր ու բավարարեր ժողովրդի արդար պահանջը, այսինքն՝ նշանակեր կրկնակի ընտրություններ, «Վարդերի հեղափոխությունը» տեղի չէր ունենա, ոչ մեկը չէր պահանջի նրա հրաժարականը»: