ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման փորձ ունեցող բոլոր հետաքրքրված կազմակերպություններին` մասնակցելու «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» ամենամյա մրցույթի կազմակերպման աշխատանքներին:
Ծրագրի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը:
Մրցույթի պայմաններին ծանոթացեք հետևյալ հղումով՝
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=5466749#