Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի նախագահ Իլիր Մետային Տիրանայի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Նախագահ Սարգսյանը զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: