Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ավագանու նիստում հայտարարել է, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է Երևանի Արամի 23 հասցեի մշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ իտալացի ճարտարապետի ներկայացրած ամրացման սխեման: Երևանի քաղաքապետարանն էլ տվել է շինարարության թույլտվություն: «Վաղն արդեն այդ նախագիծը կլինի շինարարների ձեռքում»,- ընդգծել է նա:
Ա. Մեսչյանի խոսքով՝ կառույցը պետք է ամրացվի, դրանից հետո կիրականացվեն ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարական աշխատանքները, արդյունքում՝ կստեղծվի հենապատ, որը կամրացնի շենքը:
Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել էր դեռ անցյալ տարվա հունվարի 11-ին: Այդ շենքում էին անցկացվում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։