Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 491 հազար ֆունտով (635.000 դոլար): 1873-ին ստեղծված «Մայրամուտը Իսկյայում» կտավը վաճառվել է ռուսական արվեստի գործերի աճուրդի շրջանակում:
Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով:
Ռուսական արվեստի նմուշների վաճառքից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 15,5 միլիոն դոլար: Christie’s-ի ռուսական աճուրդի կազմակերպիչներն էին Ալեքսանդրա Բաբկոն և Մարգո Հովհաննիսյանը: