ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը Twitter-ում գրառում է կատարել. «Վաշինգտոն կատարած այցից 2 շաբաթ անց Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին և С-400-ների հարցում մեկ այլ կարմիր գիծ է հատում: Ներկա օրենքները պահանջում են, որ Թրամփը պատժամիջոց կիրառի: Իսկ պետքարտուղար Փոմփեոն պետք է ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա «անվտանգության գոտու» խախտումների և քրդերի դեմ իրականացրած վերջին հարձակումների համար»:
Հոլլենն ամերիկացի այն սենատորներից է, որը քննադատել է Թուրքիային Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմագործողության համար և պատրաստել է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների նախագիծը: