ԱՄՆ նախագահի անվտանգության հարցով խորհրդական Ռոբերտ Օ՚Բրայենը քննադատել է Գերմանիային Վաշինգտոնին չաջակցելու համար: Խոսքն առաջին հերթին Իրանին մասին է: Գերմանական Bild պարբերակին տված հարցազրույցում Օ՚Բրայենը խոստովանել է, որ ի վիճակի չէ հասկանալու, թե ինչու է Գերմանիան առևտուր անում Իսլամական Հանրապետության հետ և «շատ բարեկամական է Թեհրանում մոլլաների նկատմամբ»: Մինչդեռ, ըստ խորհրդականի, Իրանը պետք է պատժամիջոցների միջոցով վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել երկարաժամկետ համաձայնագիր, որը կազդի Իրանի միջուկային ծրագրի, հրթիռային տեխնիկայի, մարդու իրավունքների վիճակի, ինչպես նաև իրանական ռեժիմի վրա տարածաշրջանում:
Օ՚Բրայենի համար անհասկանալի է նաև Բեռլինի առևտրային կապը Չինաստանի հետ: Նա կոչ է արել Գերմանիային չօգտագործել չինական հեռահաղորդակցության Hauwei կոնցեռնի սարքավորումները գերարագ շարժական կապի զարգացման մեջ և դրանով իսկ կանխել Պեկինից հնարավոր լրտեսությունը: ԱՄՆ նախագահի խորհրդականի համար Չինաստանի կոմունիստական կուսակցության և Huawei-ի միջև տարբերություն չկա: