ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերը:
«Մենք ուշադիր հետևում ենք Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ցույցերին: Միացյալ Նահանգներն աջակցում է խոսքի, միավորումների և հավաքների ազատությանը: Մենք կոչ ենք անում պետական պաշտոնյաներին և ցուցարարներին՝ զսպվածություն ցուցաբերել և կանխել ցանկացած էսկալացիա կամ բռնի գործողություններ»,- ասված է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն էր մտահոգություն հայտնել Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ձախողման առիթով:
Նոյեմբերի 26-ին էլ Վրաց ուղղափառ եկեղեցու Հովվապետը հանդիպել էր երկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝ քննարկելով Վրաստանում ստեղծված դրությունն ու դիվանագետների հետագա հնարավոր դերակատարումը: