Այսօրվանից թուրքական «Ատլաս գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթերը բոլոր ուղղություններով։ Նշենք, որ «Ատլաս գլոբալն» ուղիղ չվերթեր էր իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ շաբաթական 2 անգամ, հայտնում է RegionMonitor-ը։
Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն՝ չվերթերը դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր է, և չվերթերը կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ արդեն գնված տոմսերի արժեքը կփոխհատուցվի։