Փարիզում դեկտեմբերի 9-ին կկայանա «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը: «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու առանձին հանդիպումը:
Հրապարակման համաձայն՝ փարիզյան բանակցությունների ժամանակ Զելենսկին կարող է նաև Մոսկվա հրավեր ստանալ Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:
«Կոմերսանտը» նշում է, որ «Նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովների ընթացքում երկու երկրների նախագահների երկկողմ հանդիպումներ եղել են Պետրո Պորոշենկոյի նախագահության ժամանակ: 2016-ի հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները խոսել են ավելի քան 40 րոպե: