Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Հակոբյանը եղել էր դիրքերում, զրուցել զինծառայողների հետ, ապա ծանոթացել մարզի գյուղերում «Վորլդ Վիժն Հայաստանի» հետ կատարված աշխատանքին: Կազմակերպությունը երկու տարի առաջ սկսել է աղքատության փուլային հաղթահարման ծրագիր: