Երևանի քաղաքապետարանն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությանը, թե իբր այս տարի արգելվել է Սուրբծննդյան տոնավաճառ անցկացնել: 1lurer.am-ին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնել են, որ մայրաքաղաքում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել, պարզապես տեղն է փոխվել: Քաղաքապետարանից հայտնել են, որ այս տարի Սուրբծննդյան տոնավաճառը գործելու է Հանրապետության հրապարակին հարակից հատվածում՝ Երևանի 2750-ամյակի այգում, իսկ Հյուսիսային պողոտայում, որտեղ վերջին տարիներին անցկացվել է Սուրբծննդյան տոնավաճառը, այս անգամ ցուցադրվելու են կրեատիվ տոնածառեր: