Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է, որ բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թ. Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանն առաջ է անցել բոլոր հետխորհրդային պետություններից՝ բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի:
«Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:
Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը 92, Իրանը 119»,- գրել է վարչապետը։
Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով ՝ տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության մակարդակը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները: