2016-ին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի հիմնանորագված ճանապարհի մի հատվածը շարքից դուրս է եկել մեկուկես տարվա ընթացքում: Պետական բյուջեն միջհամայնքային ճանապարհի համար հատկացրել է 1.5 միլիոն դոլար: Շինաշխատանքն իրականացրել է «Սիսիանի Բուրատ» ընկերությունը, որի անունը կապվում է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանի ընտանիքի հետ։ Դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքի առիթով: Եղիպատրուշում է եղել «Լուրերի» նկարահանող խումբը: