Լիբանանի վարչապետի պարտականությունները կատարող Սաադ Հարիրին այսօր հայտարարել Է, որ հրաժարվում Է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը: «Ես այդ որոշումն եմ ընդունել, որովհետև ճգնաժամից այլ ելք չեմ տեսնում, բացի տեխնոկրատների կառավարության ստեղծումից»,- ասել է նա:
Սաադ Հարիրին հանրապետության նախագահ Միշել Աունին կոչ Է արել անցկացնել խորհրդարանական խորհրդակցություններ և նոր վարչապետ նշանակել: