Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամերիկացի տեսուչներին առաջին անգամ ցուցադրել է «Ավանգարդ» գերձայնային մանևրող հրթիռային համալիրը, որի մասին դեռևս 2018 թ. հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սպառազինության ցուցադրությունն իրականացվում է 2010 թ. Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման ու սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրով սահմանված մշտադիտարկման շրջանակում:
Ուժային գերատեսչությունը հայտնել է, որ «Ավանգարդ» գերձայնային հրթիռային համալիրը մարտական հերթապահության կանցնի 2019 թ. դեկտեմբերին: