Ռուսաստանը ծրագրել է 2020 թ. ռուսական С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի մատակարարման նոր պայմանագիր կնքել Թուրքիայի հետ: Այս մասին հայտնել է Рособоронэкспорт-ի գործագիր տնօրեն Ալեքսանդր Միխեևը: Նրա հավաստմամբ՝ Ռուսաստանը Թուրքիային այս տարի փոխանցել է 2.5 միլիարդ դոլար արժողությամբ С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր: Պայմանագրի համաձայն՝ պետք է ուղարկվի ևս մեկը:
«Հուսով ենք, որ 2020 թվականի առաջին կեսին մենք պայմանագիր կստորագրենք: Սակայն կցանկանայի ընդգծել՝ Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը չի սահմանափակվի С-400-ների մատակարարմամբ: Մենք առաջիկայում մեծ ծրագրեր ունենք»: