Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններ սկսելու իրենց պատրաստակամության մասին, սակայն ըստ նրա՝ հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի հավատում խաղաղության հաստատմանը, հետևաբար նրա հետ անհնար է համաձայնության գալ:
«Իշխանության եկած Բենիամին Նեթանյահուն չի ցանկանում և չի հավատում խաղաղության հաստատմանը, հետևաբար նրա հետ հնարավոր չէ համաձայնության գալ: Մենք պատրաստ ենք Իսրայելի հետ երկխոսության՝ հիմնվելով երկու պետությունների սկզբունքի, միջազգային օրինականության, ՄԱԿ-ի, մասնավորապես՝ ԱԽ 2334 բանաձևի վրա, որը հավանության են արժանացրել բոլոր երկրները, այդ թվում՝ քվեարկության ժամանակ ձեռնպահ մնացած ԱՄՆ-ը»: