ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է Եվրոպայի մարզչական կրթության ոլորտում անգնահատելի ներդրման համար:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի Մարզչական կրթության 13-րդ համաժողովի ընթացքում մրցանակը հանձնել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը և ՈՒԵՖԱ-ի մարզչական կրթության բաժնի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը: