Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 33 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 7.304.908.0 դրամի չափով վնաս, 7 դեպքով նշանակվել է 600.000 դրամի չափով վարչական տուգանք։
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 28 դեպք, որից 26-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 6.978.480 դրամի չափով վնաս, 2-ով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
Լոռիում ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հացենի, 1 ցցաչոր հաճարենի) հաշվարկվել է 258.800 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (9.9 խմ վառելափայտ, 0.5 խմ թափուկ վառելափայտ)՝ 365.400 դրամի չափով վնաս։
Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշում ապօրինի ծառահատման 4 դեպքով (11 հաճարենի, 5 հացենի, 1 ղաժի) հաշվարկվել է 2.508.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 15 դեպքով (33.58 խմ վառելափայտ, 30.3 խմ թափուկ վառելափայտ)՝ 1.916.280 դրամի վնաս։ Երևանում ապօրինի ծառահատման 1 դեպքով (16 բարդի, 2 հացենի, 2 վիրգինյան գիհի) հաշվարկվել է 1.915.000 դրամի չափով վնաս։ Կոտայքում ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հացենի) հաշվարկվել է 15.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 3 դեպք։ Կոտայքում հողի բերրի շերտի հանման 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ Երևանում առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիքում նախկինում արձանագրված ավազակոպճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
Իրականացվել է 1 ստուգում։ Արարատում «Հասմիկ Կուրղինյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 262.828.8 դրամի չափով վնաս, նշանակվել 100.000 դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտում Երևանում՝ «Բազալտ Բրոկեն» ՍՊԸ-ում, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 63.600 դրամի չափով վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (100.000 դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.300.700 ՀՀ դրամ: