Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «Ազիմութ» ավիաընկերությանը թույլատրել է շաբաթը երեք անգամ միջազգային թռիչքներ իրականացնել Ուֆայից Երևան:
Ավիաընկերության մասնագետների խոսքով՝ այս ուղղությունը հեռանկարային է, նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Թռիչքները Բաշկորտոստանի մայրաքաղաքից Հայաստանի մայրաքաղաք նախատեսվում է սկսել հաջորդ տարի:
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, UfacityNews.ru կայքի հավաստմամբ, հաստատել են այդ ուղղության հեռանկարները: Փորձագետների կարծիքով՝ Ուֆա-Երևան չվերթը կարող է հետաքրքրել տուրօպերատորներին՝ դեպի Հայաստան փաթեթային տուրեր կազմակերպելու առումով: