«Ռոման» պատրաստվում է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Իստանբուլի» դեմ առաջիկա հանդիպմանը:
Մարզմանը մասնակցել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու հարձակվող Նիկոլա Կալինիչը, որոնք ապաքինվել են վնասվածքներից: Հայ կիսապաշտպանը դաշտ դուրս չի եկել հոկտեմբերի 1-ից՝ «Լեչչեի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Կալինիչը վերադառնում է «Սամպդորիայի» դեմ խաղին հայտնաբերված վնասվածքից հետո: