Մեզ համար մեծագույն մարտահրավերն այսօր դատական անկախ համակարգի կայացումն է: Այդ մասին Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի բացման խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ում մենք արձանագրում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանության հետ զուգահեռ ՀՀ-ում նաև դատական իշխանությունն է նպաստել մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին: Եվ այսօր մեզ համար առաջնային մարտահրավեր է՝ ունենալ իսկապես անկախ դատական համակարգ: Մենք սկզբունքորեն դեմ ենք հսկողության տակ գտնվող դատական համակարգին»,- ասաց վարչապետը: