Կրասնոդարի հայ և օտարազգի մի խումբ գործարարների ջանքերով հումանիտար օգնությունը ռուսական ռազմանավով մեկնել է Սիրիա: Ամբողջ բեռը կկենտրոնացվի Հալեպում, որտեղից էլ կհասցվի հայկական համայնքին:
Կուբանի գործարարները վստահեցնում են՝ հումանիտար աջակցությունը կլինի շարունակական, Կրասնոդարում աճեցվող բարիքներից կուղարկեն բոլոր կարիքավորներին՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից: