Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում ավարտված ուժային եռամարտի (փաուերլիֆթինգ) Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցել է 16 երկրի շուրջ 500 մարզիկ, Հայաստանի ներկայացուցիչները հիանալի են հանդես եկել՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Համլետ Հովսեփյանը (44 կգ) և Գևորգ Աֆրիկյանը (60 կգ):