Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի գնած արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի:
«Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան, ինչը ֆինանսական համակարգի կայունության փայլուն արտահայտություն է, նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, մեծացնում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը:
521.8 միլիոն դոլարը աննախադեպ ցուցանիշ և իրավիճակ է Հայաստանի պատմության համար»,- գրել է վարչապետ Փաշինյանը: