Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել է Ռուսաստանից Ուկրաինա տեղափոխված նավերի ողջ սպառազինությունն ու սարքավորումները վերադարձնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից՝ հաստատելով ավելի վաղ Կրեմլի հրապարակած լուրն այն մասին, որ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց են ունեցել:
Նշվում է նաև, որ կողմերը բարձրացրել են գազի բանակցությունների հարցերը Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ ձևաչափով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ռուսական կողմը հրապարակեց տեսանյութ, որում, ի տարբերություն ավելի վաղ ուկրաինական կողմից հնչած չփաստարկված մեղադրանքների, կոնկրետ ցույց էր տրվում ուկրաինական նավերի կարգին վիճակը Կիև տեղափոխման պահին:
Դրանք ռուսական կողմը առգրավել էր 2018-ի նոյեմբերին՝ Ռուսաստանի սահմանը խախտելու և ռուսական ջրերում լողալու համար: