Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գտնվում է Փարիզում՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջից:
Մինչ այդ, նախարարը հանդիպել է մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների՝ թանգարանագետ Հարություն Բեզջյանին, կինոարտադրող Կորյուն Ափրիկյանին, դերասան, թատերագիր, սցենարիստ Սիմոն Աբգարյանին, դերասան, կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանին, կինոարտադրող, Սեզար մրցանակաբաշխության համակարգող Ալեն Թերզյանին, ցեղասպանագետ, Ցեղասպանության ինստիտուտի խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանին, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Լևոն Ամիրջանյանին: