Թբիլիսիում ոստիկանական ուժերը լուսաբացին ջրաշիթեր կիրառելով՝ ցրել են խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին: Այս պահին խորհրդարանի բոլոր մուտքերը հսկում են հատուկջոկատայինները: Այսօր նախանշված է խորհրդարանի լիագումար նիստ: Ընդդիմությունը հայտարարել է, որ արգելափակման ակցիան շարունակելու է: Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ ակցիան ցրելու ժամանակ վիրավորվել է 3, ձերբակալվել` 28 մասնակից:
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել էին այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին երկրի խորհրդարանը հավանության չարժանացրեց օրենքում ընտրական կարգի փոփոխությանը վերաբերող նախագիծը: