Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր կհանձնի համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Խոսքն այն անհատների ու կազմակերպությունների մասին է, որոնք օգնել են քաղաքին՝ անօթևանների համար բնակմակերեսի, քաղաքային տնտեսությանը օժանդակող տեխնիկայի ձեռքբերման և այլ հարցերում։
Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, որը պետք է լայնորեն կիրառել»,- գրել է Հ.Կարապետյանը։