Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը Հայաստանում ներդրումներ անելու երեք պատճառ է նշել:
«Առաջին՝ մենք բավական հավակնոտ տեսլական ենք տեսնում ՀՀ վարչապետի և Կառավարության կողմից բարեփոխումների առումով, որոնք ներառում են արդարադատության բարեփոխումները, կոռուպցիայի հաղթահարման և պետական կառավարման բարեփոխումները: Երկրորդ՝ Հայաստանը մի երկիր է, որը հայտնի է իր նորարարություններով: Նորարարությունները հենց հայերի սրտում են: Եվ երրորդ պատճառը՝ մենք պետք է ներդրում կատարենք երիտասարդների մեջ, որովհետև Հայաստանի ապագան մարդիկ են, դրանք խելացի և պայծառ երիտասարդներն են»,- նշել է Մերեդիթը: