ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքում է Արցախի ուղղությամբ ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրերը:
«Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ։