Երևանը գաղտնի նվերներ է ստանում. ավագանու այսօրվա նիստից առաջ հայտարարել են «Լույս» խմբակցության անդամները։ Ըստ Դավիթ խաժակյանի՝ քաղաքապետարանի կողմից բնակչությանը ոգևորությամբ զեկուցած աղբահավաք կամազներից մոտ 20-ը գնել և քաղաքապետարանի շահագործմանն է հանձնել գործարար Սամվել Ալեքսանյանը։
Սուտ է, Ալեքսանյանը կամ նրա ընտանիքին պատկանող հայտնի ընկերություններից որևէ մեկը Երևանին նվեր չի տվել... «Լույսի» հայտարարությունը րոպեներ անց հերքել է քաղաքապետի մամուլի խոսնակը, բայց որ նվեր տվողներ եղել են՝ հաստատել է։ Ովքեր են Կամազ նվիրողները՝ Հակոբ Կարապետյանը չի ասել. առաջիկայում քաղաքապետը նրանց շնորհակալագրեր կհանձնի, բոլորը կտեղեկանան: