ՀՀ ոստիկանությունը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ Բագրատաշենի սահմանային անցակետում մաքսային զննության են ենթարկել Երևանի բնակիչ 42-ամյա մի տղամարդու։
Հայտնաբերվել են շագանակագույն հետքերով կաթուցիչ ու 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Զննվել է նաև տղամարդու ավտոմեքենան։ Շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ՝ ընդհանուր 7 կիլոգրամ զանգվածով։ Հայտնաբերվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Պարզվում են հանգամանքները։