Թբիլիսիում բողոքի ակցիան պետք Է ընդլայնվի և ընդգրկի երկրի տարածաշրջանները: Սա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պնդումն Է:
«Մենք չպետք Է բաց թողնենք այս պահը: Բոլորը պետք է մոբիլիզացվեն ինչպես երկրի ներսում, այնպես Էլ արտասահմանում: Մենք պետք Է լինենք նպատակասլաց և գրոհենք խաղաղ ձևով: Մենք շատ մոտ ենք արշալույսին: Այժմ չի կարելի թուլանալ, և հարկավոր Է գնալ մինչև վերջ: Այս պայքարում ես զինվորներից մեկն եմ՝ մյուսների հետ»:
Սաակաշվիլին հայտնել Է, որ արտագաղթած վրացիները դրամահավաք են սկսել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների կարիքների համար:
Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք երկրորդ շաբաթն անընդմեջ պահանջում են համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, նոյեմբերի 25-ի երեկոյան արգելափակել էին երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մուտքերը՝ փորձելով պատգամավորներին զրկել երեքշաբթի լիագումար նիստ անցկացնելու հնարավորությունից: Հատուկ նշանակության ուժերը հանրահավաքի մասնակիցներին հետ են մղել խորհրդարանի մուտքերից: Ակցիան ցրելու ժամանակ ոստիկանության հետ բախումներ են եղել, ինչի հետևանքով առնվազն 28 մարդ Է բերման ենթարկվել, և երեքը՝ տուժել: Ընդդիմադիրները հայտարարում են, որ մտադիր չեն հրաժարվել իրենց ծրագրերից և կշարունակեն բողոքի ակցիան: