ԱՄՆ առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, Սպիտակ տան բակում դիմավորել է Ամանորի խորհրդանիշը՝ ազդարարելով սուրբծննդյան տոների մեկնարկը: Ձիերով կառքը եղևնին հասցրել է մինչև նախագահի նստավայրի մուտքի մոտ, որն ուղեկցվել է ռազմական նվագախմբի սուրբծննդյան տոնական կատարմամբ: Հիշեցնենք, որ սուրբծննդյան եղևնին կտեղադրվի Սպիտակ տան երկնագույն սենյակում, որը կզարդարեն կամավորները: