Նոյեմբերի 26-ը Տեղեկատվության համաշխարհային օրն է: Այն տոնվում է 1994 թվականից յուրաքանչյուր տարի: Օրը նշվում է Տեղեկատվության միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Տեղեկատվությունը փոխանցվում է մի մարդուց մյուսին բանավոր, գրավոր կամ այլ եղանակով: Մարդու կյանքում միշտ կարևոր դեր է խաղացել տեղեկատվությունը, իսկ 20-րդ դարի կեսերին՝ առաջընթացի ու արագ զարգացման պայմաններում, տեղեկատվության դերն անհամեմատ աճեց:
Ներկայումս ամբողջ աշխարհում թվայնացվում է հեռուստատեսությունը, զարգանում են ինտերնետը, հեռախոսային կապը, և տեղեկատվությունը դարձել է մարդու կյանքի կարևորագույն արժեքը: Բոլորը գիտեն հայտնի արտահայտությունը՝ «Ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է աշխարհին»:
Տեղեկատվության ծավալն աճում է ամեն օր: Թվային ապագան, ինչի մասին նախկինում նույնիսկ երազել չէինք կարող, դարձել է սովորական թվային ներկա: