Սողանքի հետևանքով ժամանակավորապես սահմանափակվել է Բիբիեյբաթ մզկիթից Բաքվի կենտրոն տանող նոր ճանապարհի երթևեկությունը:
Զոհերի ու տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Ըստ Ադրբեջանի մայրուղիների պետական գործակալության՝ տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովված է հին ճանապարհի երկայնքով:
Սահմանափակումները ուժի մեջ կլինեն մինչև վերանորոգման աշխատանքների ավարտը: